Նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան ազգային քառյակը ելույթ ունեցավ Վիեննայի ամենագեղեցիկ դահլիճներից մեկում՝ «Անտոնիո Վիվալդի» դահլիճում, որը հայտնի է հատուկ պահպանության ներքո գտնվող իր միջնադարյան որմնանկարներով։
Հնչեցին Դ․ Շոստակովիչի, Պ․ Հինդեմիտի ստեղծագործությունները և Կոմիտաս- Ասլամազյան մանրանվագները։ Քառյակի կատարումներին երաժշտասերներն արձագանքեցին բուռն ծափահարություններով։
Համերգին ներկա էին նաև Ալեքսանդր Կոսեմյանի նախկին ուսանողները։ Ալտահար Գայանե Միրզոյանը, ով նույնպես եղել է Ա․ Կոսեմյանի ուսանողը, կրկին ելույթ ունեցավ քառյակի հետ։