ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2018


Համերգ նվիրվածբ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

2018թ. ապրիլի 23-ին Թբիլիսիի Biltmore հյուրանոցի Grand Royal Ballroom սրահում, Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը, որին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Ռուբեն Սադոյանը, օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգը կայացավ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: