ՆԱԽԱԳԾԵՐ Կոմիտասի անունը կրել՝ նշանակում է արվեստն ի սպաս դնել ժողովրդին

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

  • Ավարտվում  է «Կոմիտաս Քառյակ – 90»   գիրք – ալբոմի  դիզայներական աշխատանքները:
    /կազմող Խաչատուր Դադայան, խմբագիր Էդուարդ Թադեվոսյան, ձեվավորումը Նաիռա Խչեյան/:


2015Թ-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

  •  Հայոց ցեղասպանության 100  ամյակի հիշատակին նվիրված   միջազգային  համերգաշարի  կազմակերպում:
  •  Քառյակի հիմնադրման  90-ամյա հոբելյանին  նվիրված     մարզային,  միջազգային  համերգաշարի  ծրագրով` համերգների կազմակերպում:
  •  «Դպրոցականի ֆիլհարմոնիա»  ծրագրով  քառյակի ելույթները :
  • Սեպտեմբերի  26-ին  Կոմիտասի ծննդյան  օրվան   նվիրված    համերգ-ակցիա:
  • Բուհական    համերգներ:
  • Համազգային մշակութային միության    հետ    նախատեսվում է   կազմակերպել  համերգներ  Եվրոպայում,  Կանադայում,  ԱՄՆ-ում:
  • Քառյակի  նոր կայքի  եռալեզու թարգմանություն  www.komitasquartet.am:
  • ՀՀ Մշակույթի  նախարարության պատվերով  նկարահանված «Կոմիտասյան  համանվագ  անլռելի...»      փաստավավերագրական  ֆիլմի ցուցադրում  հայկական հեռուստաալիքներով :
  • « Կոմիտասյան  համանվագ  անլռելի... »      փաստավավերագրական  ֆիլմի  /DVD- ի  տարբերակով/ տպագրություն` 100 օրինակ և անգլերեն թարգմանում:
  • “Կոմիտաս” քառյակի արխիվային նյութերի հանձնումը Ե. Չարենցի անվ. գրականության, արվեստի   թանգարանին:
  • “Կոմիտաս -90”  գիրք-ալբոմի  շնորհանդեսը  մարտին:
  • “Կոմիտաս -90”  հոբելյանական  խտասկավառակ-ալբոմի  շնորհանդեսը փետրվար:
  • “Կոմիտաս”  քառյակի 90 ամյակին նվիրված  հոբելյանական համերգի կազմակերպում , ապրիլին  կամ մայիսին:
Էդուարդ Թադեվոսյանին  նվիրված  գրքի հրատարակման և տպագրական աշխատանքներ: