ՀԱՄԵՐԳՆԵՐ «Կոմիտասի անվան քառյակը հանդիսանում է հայ ազգային կատարողական արվեստի բարձրագույն նվաճումներից մեկը, այդ արվեստի պարծանքը:
Նրա համերգները միշտ ՄԵԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ են՝ առաջին նոտայից մինչև վերջինը...»    ԷԴ. ՄԻՐԶՈՅԱՆ

Կոմիտասի անվան ազգային քառյակի 2018 թվականի համերգային շրջագայությունները

  • Մարտի 21 - Միջոցառում` նվիրված Խաժակ Գրիգորյանին, Ա. Բաբաջանյան համերգասրահ:
  • Ապրիլի  20 - Համերգ Ստեփանավանի մշակույթի կենտրոնում:
  • Ապրիլի 23 - Համերգ` նվիրված Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին, Վրաստան, Թբիլիսի, ՀՀ դեսպանատուն:
  • Հունիս 6 - Համերգ Տիգրանակերտում, Արցախ:
  • Հունիսի 7 - Համերգ Շուշիի Նարեկացի կենտրոնում, Արցախ:
  • Հունիս  21 - Համերգ` նվիրված ՀՀ  կազմավորման 100- ամյա  հոբելյանին, Ա. Խաչատրյան թանգարան:
  • Սեպտեմբերի  25 - «Կոմիտասյան օրեր», Էջմիածնի Բնագիտական թանգարան:
  • Սեպտեմբերի  26 - Համերգ  բժիշկների միջազգային գիտաժողովի շրջանակներում, Գ. Սունդուկյանի անվան թատրոն:
  • Նոյեմբերի 6 - Համերգ` նվիրված Ներսես Հովհաննիսյանին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:
  • Նոյեմբերի  15 - Համերգ ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում, Ազգային գրադարանի դահլիճ:
  • Դեկտեմբերի  7 - Համերգ` նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին, Սպիտակի մշակույթի կենտրոն:
  • 2018 թվականին Կոմիտասի անվան ազգային քառյակը մի շարք համերգներ է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում, ելույթներով հանդես եկել Երևանի երաժշտական դպրոցներում:

Կոմիտասի անվան ազգային քառյակի 2017 թվականի համերգային շրջագայությունները:

  • Ապրիլ 21 - Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը:
  • Ապրիլի 23 - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ` Մոսկվայի հայկական եկեղեցում:
  • Ապրիլի 24 - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ` Կալինինգրադի Մայր տաճարում:
  • Օգոստոսի 5 - Համերգ «Կոմիտաս ֆեստ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Պրյոտցել դղյակում:
  • Հոկտեմբերի 5 - Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված համերգ` Նիդերլանդների Թագավորության Հաաագա   քաղաքում:
  • Հոկտեմբերի 6 - Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված համերգ` Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում:
  • Նոյեմբերի 12 - Համատեղ համերգ «Գլիեր» ավստրիական լարային քառյակի հետ` Վիեննայի հանրահայտ «Մյուզիքֆերայն» դահլիճում:
  • Նոյեմբերի 15 - Համերգ Ավստրիայի Գրաց քաղաքում:
  • Հունիսի 9-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակ և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
  • 2017 թվականին «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կայացել են Կոմիտասի անվան ազգային քառյակի մի շարք համերգներ Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում:

Կոմիտասի անվան ազգային քառյակի 2016 թվականի համերգային շրջագայությունները:

  • Փետրվարի 19  –  Համերգ  Մ. Սարյանի տուն- թանգարանում:
  • Մարտի 18 – Ա. Խաչատրյան համերգասրահ, հայ կոմպոզիտորներին նվիրված համերգ:
  • Ապրիլի 30 –  Համերգ Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Հասույթը տրամադրվել է Արցախյան պատերազմում վիրավորված զինվորների ապաքինմանը:
  • Մայիսի 6  – Համերգ Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: Հասույթը տրամադրվել է Արցախյան պատերազմում վիրավորված զինվորների ապաքինմանը:
  • Մայիսի 12 - Համերգ Կամերային երաժշտության տանը : Հասույթը տրամադրվել է Արցախյան պատերազմում վիրավորված զինվորների ապաքինմանը:
  • Հունիսի  9 - Համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմին, ԱՀ  Շուշի  քաղաքի  երաժշտական դպրոց:
  • Հունիսի 9 - Համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմին,  ԱՀ Ստեփանակերտ քաղաքի  երաժշտական դպրոց:
  • Հուլիսի 1-  Համերգ՝ նվիրված  Նիկողայոս  Տիգրանյանին,

     Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:
  • Հոկտեմբերի 12  - Դասական երաժշտության համերգ,

     Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:
  • Նոյեմբերի 18 - Համերգ՝ քառյակի  արխիվի պաշտոնական  հանձնում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:
  • Նոյեմբերի  16 –  Համերգ Ա. Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում:
  • Նոյեմբերի 18 – Համերգ` նվիրված  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի  հոբելյանին:
  • Նոյեմբերի 25 – Համերգ Ա. Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
  • Դեկտեմբերի 2– Համերգ «Դպրոցականի  ֆիլհարմոնիա» ծրագրով,

    Ա. Բաբաջանյան համերգասրահ:

Կոմիտասի անվան ազգային քառյակի 2014 թվականի համերգային շրջագայությունները:

  • Փետրվարի   27-ին  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան համերգային դահլիճում  /Дипломатические ноты 2014 /   փառատոնի շրջանակում  տեղի ունեցավ  Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը  նվիրված  հիմնադրման  90 ամյակին:
  • Ապրիլի 7-ին համերգ  Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ` դպրոցականի ֆիլհարմոնիա ծրագրի շրջանակներում:
  • Ապրիլի 12-ին համերգ Գյումրու  Աճեմյանի անվան  թատրոնում  Վերածնունդ  փառատոնի բացման արարողությանը:
  • Ապրիլի 22-ին համերգ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  նվիրված Պերճ Զեյթունցյանին:
  • Մայիսի 17-ին համերգ Ե. Չարենցի տուն թանգարանում Թանգարանային գիշերներ ծրագրի շրջանակներում:
  • Հունիսի 8-ին  համերգ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը,  նվիրված Ավետ Գաբրիելյանի ծննդյան 115- ամյակին:
  • Սեպտեմբերի  4-ից -14-ը  քառյակի թավջութակահար Հասմիկ Վարդանյանը մասնակցեց Բուդապեշտում  կայացած   Պաբլո  Կազալսի անվան  թավջութակահարների  միջազգային մրցույթին:
  • Սեպտեմբերի  21-ին համերգ  Զվարթնոցում  նվիրված  ՀՀ անկախության օրվան:  
  • Սեպտեմբերի  26-ին  տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան  145-ամյակին նվիրված համերգ-դասախոսությունը  Ե. Չարենցի անվ.  գրականության, արվեստի թանգարանում:
  • Սեպտեմբերի  29-ին  տեղի ունեցավ  «Կոմիտասյան համանվագ անլռելի …»  փաստագրական ֆիլմի շնորհանդեսը  Ա. Բաբաջանյան համերգասրահում: Ֆիլմը նկարահանվել  է   Հայկ  կինոստուդիայում,  ՀՀ  Մշակույթի նախարարության պատվերով:
  •  Հոկտեմբերի 19-ին քառյակը ելույթ ունեցավ  Հ1   Հանրային հեռուստաալիքի  Երգ- երգոց հաղորդաշարում,  նվիրված Կոմիտասի ծննդյան 145 ամյակին:
  •   Հոկտեմբերի  27-ին համերգ  Էջմիածնունի  հոգևոր ճեմարանի դահլիճում,   նվիրված ճեմարանի հիմնադրման 140- ամյակին:


Միջազգային համերգաշար նվիրված Կոմիտասի ծննդյան 145 և Կոմիտասի անվան ազգային քառյակի 90 ամյակներին:

  • Նոյեմբերի 20-ին համերգ  Օսլօյում:
  • Նոյեմբերի 21-ին համերգ  Կոպենհագենում:
  • Նոյեմբերի 23-ին համերգ    Գուլլինգում:
  • Նոյեմբերի 25 - ին համերգ՝ Կալուգայում  Տանեեվի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:
  • Նոյեմբերի 26-ին`համերգ Մոսկվայում:
  • Նոյեմբերի 27-ին` համերգ Սանկտ-Պետերբուրգի Շոստակովիչի անվ. ակադեմիական ֆիլհարմոնիայի  Մ.Ի.Գլինկայի անվ. փոքր համերգասրահում՝   «Պետերբուրգյան պալատներ» փառատոնի շրջանակներում:

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 10   համերգաշար Ճապոնիայում.

  • Նոյեմբերի 30 – համերգ  Իկու քաղաքի եկեղեցում:
  • Դեկտեմբերի 1- համերգ Օսակա քաղաքում:
  • Դեկտեմբերի 3 – համերգ Նագոյա քաղաքում:
  • Դեկտեմբերի 4 – համերգ  Տոկիոյում:
  • Դեկտեմբերի 8- համերգ  Տոկորոզավա քաղաքում:
  • Դեկտեմբերի 9 -  համերգ  Տոկիոյի Մինատո շրջանում:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ