ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2019


Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը ԵրԵՎանի պետական բժշկական համալսարանում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Ապրիլի 19-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։
«Խորհրդանշական է, որ Կոմիտասի 150- ամյակին նվիրված անդրանիկ համերգը տեղի է ունենում բժշկական համալսարանում: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ ԵՊԲՀ ուսանողները ոչ միայն ապագա բժիշկներ են, այլև բոլոր սոցիալական շերտերին հպված այն հանգույցը, որը պարտավոր է ունենալ պատկերացում սեփական մշակույթի մասին»,-ընդգծեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին:
Էդուարդ Թադևոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, տարիներ շարունակ աշխարհին ներկայացնելով Կոմիտասի մանրանվագները, հանրահռչակում է կոմիտասյան երաժշտությունը:
Կոմիտասի անվան ազգային քառյակի յուրաքանչյուր կատարում ուղեկցվեց բարձր ծափողջյուններով՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին: