ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2019


Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները Ֆրանսիայում

2019 թվականի մայիսին Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես եկավ Ֆրանսիայում: Քառյակի առաջին համերգը կայացավ մայիսի 10-ին Վալենսիայում ` «Հայկական ժառանգության» կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում:
Մայիսի 11-ին Քառյակը ելույթ ունեցավ Նորմանդիայում` Էրի պոեզիայի և երաժշտության փառատոնի շրջանակներում: Համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 150-ամյակին և Քառյակի կազմավորման 95-ամյակին:
Մայիսի 12-ին, Փարիզում` ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոնում կայացավ շրջագայության վերջին համերգը: Հնչեցին Կոմիտասի, Մոցարտի և Շոստակովիչի ստեղծագործությունները: