ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2017


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ25/10/2017

 
Հոկտեմբերի 24-26-ը Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը այս տարվա վերջին մշակութային կանգառը կատարեց Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում,ուր հոկտեմբերի 25-ին, երեկոյան Սայաթ Նովայի անվան պետական քոլեջում տեղի ունեցավ համերգ: Տեղի իշխանությունների և Արցախի պետական կամերային նվագախմբի նախաձեռնությամբ նշվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ,պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, քառյակի 1-ին ջութակ և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակը: Համերգի երկրորդ բաժնում Արցախի պետական կամերային նվագախումբը Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ կատարեց Սիմոն Սարգսյանի «ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ» պոեմը և Էդվարդ Միրզոյանի «ՍԻՄՖՈՆԻԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԵՎ ԳՈՍԵՐԻ ՀԱՄԱՐ»:
Համերգի վերջում Էդուարդ Թադևոսյանը պարգևատրվեց Արցախի հանրապետության Ազգային Ժողովի հուշամեդալով: Հոկտեմբերի 26-ին Շուշիյում քառյակին ընդունեց Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Սերգեյ Շահվերդյանը, որը Էդուարդ Թադևոսյանին Արցախում երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, շարունակական համագործակցության և ծննդյան 70-ամյակի առթիվ պարգևատրեց ԱՀ մշակույթի նախարարության պատվոգրով:
Իսկ Էդուարդ Թադևոսյանը նվիրեց նախարարին քառյակի ձայնագրություններով կոմպակտ դիսկեր և 90-ամյակին նվիրված գիրքը:
Քառյակի անդամները հետադարձ ճանապարհին այցելեցին նաև Ղազանչեցոց եկեղեցի: