ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2017


Էդուարդ ԹադԵՎոսյան-70
Հոբելյանական համերգ

09/06/2017

 

Հունիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի 1-ին ջութակ և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին մասնակցեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Էդուարդ Թադևոսյանի աշակերտները, որոնք տարբեր երկներից ժամանել էին հատուկ երեկոյին մասնակցելու համար:
Հնչեցին անվանի երաժիշտների տեսաուղերձներ, շնորհավորանքներ Հայաստանի պետական այրերի կողմից:
Իսկ հաջորդ օրը հոբելյանական համերգաշարի շրջանակներում նույն դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Մենակատար` Զոհրաբ Թադևոսյան: Դիրիժոր` նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Թոփչյան:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻՑ
 
ՏԵՍԱՈՒՂԵՐՁՆԵՐ ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ