ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2015


«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան13/03/2015

Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Կրթության և մշակույթի ոլորտում Հայրենիքին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, Սիմեոն Հախումյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին: